FEMEN-ն ակցիա է անցկացրել առանց մերկանալու
FEMEN շարժման ներկայացուցիչները Թունիսում Բահրեյնի դեսպանատան առաջ ակցիա են անցկացրել, ընդ որում՝ առանց մերկանալու, հայտնում է Обозреватель-ը։
Համաձայն շարժման տարածած հաղորդագրության՝ դեսպանատան մոտ ակտիվիստուհիները պատռել են Բահրեյնի թագավոր Համադ իբն Իսա ալ Խալիֆայի նկարները։
Ինչպես նշվում է՝ դա արվել է ի նշան Բահրեյնից ակտիվիստուհի Զայնաբի հետ համերաշխության, ով օգոստոսին բանտարկվել էր նման ակցիայի պատճառով։
«Միջադեպը տեղի էր ունեցել հակաէմիրական բողոքի ակցիայի ժամանակ, որի ընթացքում ընդդիմադրի դուստր Զայնաբ ալ Խավաջան հրապարակայնորեն պատռել էր թագավորի նկարը, որից հետո նա ձերբակալվել էր հատուկ ծառայությունների կողմից և բանտարկվել»,- ասվում է հաղորդագրության մեջ։
FEMEN-ն անընդունելի է համարումկանանց հանդեպ նման վերաբերմունքը։










