Մահապարտ ահաբեկիչը 50 մարդ է սպանել Սիրիայում
Սիրիայի Համա նահանգում մահապարտ ահաբեկիչը մեքենայով ռումբ է պայթեցրել, ինչի հետևանքով կա առնվազն 50 զոհ, հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով Սիրիայում մարդու իրավունքների դիտորդական խորհրդի հայտարարությանը:
Ըստ աղբյուրի՝ զոհերը Սիրիայի անվտանգության ուժերի ներկայացուցիչներ և նախագահին հավատարիմ զինյալներ են:
Կազմակերպության հաղորդագրության մեջ մասնավորապես ասված է, որ «Ալ Կաիդայի» հետ առնչություն ունեցող Նուսրայի ճակատի մարտիկը պայթեցրել է իրեն Համայի գյուղերից մեկում, որի հետևանքով առնվազն 50 մարդ է սպանվել»:
Ավելի վաղ հայտնի էր դարձել Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում իրականացված ահաբեկչության մասին: Այս դեպքում կան տուժածներ:










