Հնդկաստանում հեղեղումների հետևանքով 22 մարդ է զոհվել

10:49 • 05.11.12

Հնդկաստանի Անդհրա-Պրադեշ նահանգում հորդառատ անձրևների և հեղեղումների հետևանքով առնվազն 22 մարդ է զոհվել, տեղեկացնում է BBC-ն։
 

Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն՝ առաջիկա օրերին տեղումներ են սպասվում ևս մի քանի նահանգներում։
 

Անցյալ շաբաթվա ընթացքում Անդհրա-Պրադեշում քամու արագությունը կազմել է 100 կմ/ժամ։


Փոթորկի հետևանքով վնասվել է ավելի քան 1 500 տուն, հազարավոր մարդիկ տեղափոխվել են ժամանակավոր վրանային կացարաններ։