Լիբիայի մոտակայքում փախստականներ տեղափոխող նավի խորտակման հետևանքով զոհերի թիվը հասել է 11-ի

11:34 • 05.11.12

Լիբիայի մոտակայքում Սոմալիից Իտալիա փախստականներ տեղափոխող նավի խորտակման հետևանքով զոհերի թիվը հասել է 11-ի։
 

Իտալացի փրկարարներին հաջողվել է փրկել նավի մնացած 70 ուղևորներին։
 

Միջադեպը տեղի է ունեցել Լիբիայի ցամաքից 56 կմ հեռավորության վրա։
 


 Ինչպես տեղեկացնում է Լիբիայի պետական ԼԱՆԱ գործակալությունը, փրկվածները տեղափոխվել են Իտալիայի Լամպեդուսա կղզի։
 

Գործակալությունը տեղեկացրել է, որ որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։