Լուկաշենկոն կրճատում է պետծրագրերի ֆինանսավորումը
Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունից հայտնել են, որ 2013թ.-ին սպասվում է պետական ծրագրերի ֆինանսավորման կտրուկ կրճատում, հայտնում է Взгляд-ը։
Նախագահը համաձայնել է վերանայել մի շարք ուղղությունների գծով ծախսերի կրճատման անհրաժեշտության հարցը։
«Հույս ունենալ, որ հաջորդ տարի մենք կաջակցենք գյուղատնտեսությանը վարկային կամ բյուջետային միջոցներով, չարժե։ Չի լինի այդ բումը, ինչպես նախկինում էր, չնայած դա արդեն հարկավոր էլ չէ։ Ո՛չ մի մարզական, մշակութային կամ այլ օբյեկտի կառուցում։ Առողջապահության ոլորտին հարկավոր կլինի քիչ գումար, մենք էլ քիչ կծախսենք»,- նշել է նախագահը։










