Ճապոնիան ու ԱՄՆ-ն համատեղ զորավարժություններ են անցկացնում ճապոնական տարածքում

10:43 • 05.11.12

Այսօր մեկնարկում են Ճապոնիայի և Միացյալ Նահանգների համատեղ զորավարժությունները, հայտնում է Взгляд-ը՝ վկայակոչելով ճապոնական NHK հեռուստաալիքին։

 

Վարժանքներն անցկացվում են Օկինավայի չբնակեցված կղզիներից մեկի մոտակայքում։ Սպասվում է, որ վարժանքներին կմասնակցի 37 000 ճապոնացի և 10 000 ամերիկացի զինծառայող։ Դրանք կտևեն մինչև նոյեմբերի 16-ը:

Այլ մանրամասներ չեն հաղորդվում։

 

Զորավարժություններն անցկացվում են Սենկակու (չինական անվանումը՝ Դյաոյույդաո) վիճելի կղզիների շուրջ Ճապոնիայի և Չինաստանի միջև հարաբերությունների սրման ֆոնին։