99-ամյա ամերիկուհին կյանքում 1-ին անգամ նախագահ է ընտրել
ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի 99-ամյա բնակչուհի Ռոուզի Լուիսն իր կյանքում առաջին անգամ ընտրել է երկրի նախագահին՝ օգտվելով նախապես քվեարկելու իրավունքից, հայտնում է Вести-ն:
Նա ասել է, որ նախկինում 24 անգամ չի օգտվել երկրի նախագահի այս կամ այն թեկնածուին իր հավանությունը տալու հնարավորություններից: «Եթե Աստված այնպես է արել, որ ապրեմ մինչև այս տարիքը, ուրեմն արդեն քվեարկելու ժամանակն է: Ամբողջ կյանքումս դրան եմ գնացել», - ասել է Լուիսը:
Նա 7 տարեկան է եղել, երբ 1920-ի օգոստոսին ԱՄՆ-ի Կոնգրեսն ընդունել է Սահմանադրության 19-րդ հավելումը, որով կանանց թույլատրվում էր մասնակցել ընտրություններին:
ԱՄՆ-ի 34 նահանգներում նախապես քվեարկելու իրավունքից օգտվել է 25 մլն մարդ: Ամենաակտիվը եղել են Ֆլորիդայի բնակիչները՝ 3,5 մլն մարդ:










