Սիրիացի փախստականների թուրքական ճամբարում բախում է տեղի ունեցել. զոհվել է 1 երիտասարդ
Թուրքիայում գտնվող սիրիացի փախստականների ճամբարում երկու ընտանիքների միջև վիճաբանությունը վերաճել է ծեծկռտուքի, ինչի հետևանքով զոհվել է 1, վիրավորվել ևս 1 փախստական։
Ինչպես տեղեկացնում է թուրքական «Սաբահ»-ը, երկու ընտանիքների վեճի պատճառը հայտնի չէ։
Վիճաբանության ընթացքում 18-ամյա մի երիտասարդ ծանր վիրավորվել է։ Հիվանդանոց տեղափոխված դանակահարված երիտասարդի կյանքը փրկել չի հաջողվել։
Մյուս վիրավորը թեթև վնասվածք է ստացել, և նրա կյանքին վտանգ չի սպառնում։
Կան ձերբակալվածներ։ Հետաքննությունը շարունակվում է։










