ԱՄՆ-ում 2007թ.-ի տնտեսական ճգնաժամից հետո ինքնասպանությունների թիվը 25%-ով աճել է
ԱՄՆ-ում 2007թ.-ի ֆինանսական ճգնաժամից հետո սպանությունների թիվը 25%-ով աճել է։ Տարեկան 1 500 ինքնասպանություն է կատարվում. այդ մասին տեղեկացնում է rbc.ru-ն՝ հղում անելով Reuters գործակալությանը։
Գիտնականները նշում են, որ ինքնասպանությունների կտրուկ աճ է գրանցվել նաև Հունաստանում և Իսպանիայում։ Դրանց հիմնական պատճառը եղել է գորազրկությունը, ինչպես նաև ընտանիք պահելու հարցում եղած դժվարությունները։
Հետազոտությունը գլխավորել է Քեմբրիջի համալսարանի պրոֆեսոր Աարոն Ռիչարդսը, ով նշել է, որ ԱՄՆ-ի և այլ երկրների բնակիչներին հոգեբանական աջակցություն է անհրաժեշտ։
«Ինքնասպանությունը պայմանավորված է հոգեբանական խանգարումներով, դրանց աճը վկայում է բնակչության հոգեբանական խնդիրների մասին։ Բարաք Օբաման և Միթ Ռոմնին (նախագահի թեկնածուներ) շատ են խոսում ճգնաժամի տնտեսական կողմի մասին, սակայն նրանցից ոչ մեկը չի նշել, որ պատրաստվում է օգնել ամերիկացիներին, ովքեր էմոցիոնալ տեսանկյունից օգնության կաիրք ունեն»,-ասել է նա։










