Ճգնաժամի մեջ թաղված ԵՄ-ին «բռնացրել են» 5 մլրդ եվրո մսխելու մեջ

22:40 • 07.11.12

Եվրոպական աուդիտորները հայտնաբերել են ԵՄ կողմից 2011թ. մոտ 5 նլրդ եվրո գումարի ոչ նպատակային վատնում: Եվրոպական հաշվիչ պալատը (ԵՄ անկախ կարգավորող) այդ մասին հայտարարել է 2014-2020թթ. բյուջեի կապակցությամբ ԵՄ անդամների շարքում աճող տարաձայնությունների ֆոնին, գրում է The Wall Street Journal-ը:
 


«Եթե խոսենք պարզ լեզվով, ապա փողերը հաճախ չեն հասել նպատակին կամ ծախսվել են անարդյունավետ: Մենք հայտնաբերել ենք, որ ԵՄ անդամ պետությունները չեն իրականացնում աշխատանքը ամբողջ ծավալով, ինչպես հարկն է», - հայտարարել է Եվրոպական հաշվիչ պալատի ղեկավար Վիկտոր Կալդեյրան:



Նրա խոսքով միջոցների ոչ նպատակային վատնումը հայտնաբերվել է գյուղատնտեսության, ձկնորսության և առողջապահության ոլորտներում: Այդ կապակցությամբ նա քաղաքական գործիչներին կոչ է արել խստացնել հարկատուների միջոցների ծախսման վերահսկողությունը խստացնել:



Հիշեցնենք, որ Եվրոպայի երկրները ներկայում խորը տնտեսական ճգնաժամի մեջ են: Շատ կառավարություններ ստիպված են խիստ տնտեսման միջոցառումներ իրականացնել, որ կրճատեն բյուջեի դեֆիցիտը: