Բելգիացիները գրոհել են Ford-ի՝ Քյոլնում գտնվող շտաբ-բնակարանը
Գերմանիայի Քյոլն քաղաքում գտնվող Ford-ի շտաբ-բնակարանի մոտ բելգիացի աշխատակիցներն անկարգություններ են հրահրել. շտաբ-բնակարանում նախատեսված է ավտոկոնցեռնի արտադրական խորհրդի հանդիպումը՝ նվիրված խնայողության խիստ միջոցներին, հայտնում է лента-ն՝ վկայակոչելով Berliner Morgenpost-ին։
Ford ընկերությունը պատրաստվում է փակել Բելգիայի Գենկ քաղաքում գտնվող գործարանը։ Այս որոշումից վրդովված մոտ 100 բելգիացի աշխատակից արգելափակել է Քյոլնում գործարանի շենքի մուտքն ու անիվներ այրել։ Այնուհետև մի քանի տասնյակ մարդ ներխուժել է շինություն, կոտրել պատուհանները։
Քյոլնում նոյեմբերի 7-8-ը նախատեսված է արտադրական խորհրդի հանդիպումը, որին պետք է մասնակցեն ընկերության աշխատակիցներ տարբեր երկրներից։
Գենկ քաղաքում Ford Motor գործարանը պետք է փակվի 2014թ. վերջին։ Արդյունքում աշխատանքը կկորցնի 4,5 հազար մարդ։
Բացի այդ, Ford-ը մասամբ կկրճատի կամ ամբողջությամբ կփակի ավտոկոնցեռնի գործարանը Մեծ Բրիտանիայում, որտեղ կկրճատվի ևս մոտավորապես 1,7 հազար աշխատակից։ Ընկերության ղեկավարությունը հաստատում է, որ փակմանն այլընտրանք չկա։










