Գանայում տասնյակ մարդիկ մնացել են առևտրային կենտրոնի փլատակների տակ
Գանայի մայրաքաղաք Ակրայում փլուզվել է 6-հարկանի առևտրային կենտրոնը, հայտնում է вести-ն։
Փլուզված շենքի փլատակների տակ կարող են մնացած լինել տասնյակ մարդիկ։ Իշխանությունները սկսել են որոնողական – փրկարարական աշխատանքներ։
«Մելկոմ» առևտրային կենտրոնը գտնվում է Ակրայի Աչիմոտե արվարձանում։ Գանայի նախագահի պաշտոնակատար Ջոն Դրամանի Մահաման ընդհատել է իր այցը երկրի հյուսիս և վերադարձել մայրաքաղաք։
Գանան պետություն է Արևմտյան Աֆրիկայում։ Արևմուտքում սահմանակից է Կոտ դ'Իվուարի, հյուսիսում և հյուսիս-արևմուտքում` Բուրկինա Ֆասոյի, արևելքում` Տոգոյի հետ։
Գանայի մայրաքաղաքում և նրա արվարձաններում բնակվում է 4 միլիոն 300 հազար մարդ։ Ընդհանուր առմամբ, Գանայի բնակչությունը մոտավորապես 24 միլիոն է։










