Խորհրդարանական փոքրամասնությունը դադարեցրել է Վրաստանի խորհրդարանի աշխատանքը

23:07 • 07.11.12

Վրաստանի խորհրդարանի փոքրամասնությունը դադարեցրել է իր աշխատանքը խորհրդարանում, այս մասին լրագրողներին հայտարարել է փոքրամասնության աջաջնորդ Դավիդ Բաքրաձեն, հաղորդում է Грузия Online-ը:

 

Նա նշել է, որ երկրում իրականացված ձերբակալությունները և դրանց հետևած հարկային ոստիկանության ներխուժումը «Վրաստանի հանրային հեռարձակողի» գրասենյակ, ինչպես նաև ճնշումները, որոնք իրականացվում են տեղական ինքնակառավարման մարմինների նկատմամբ, հանգեցնում են այն կարծիքի, որ մեծամասնությունը համագործակցության պատրաստ չէ:

 

«Այս պայմաններում, երբ իշխանությունները փորձում են իրենց ձեռքի տակ առնել բանակը, հեռուստատեսությունը, որը միջազգային մարմինների գնահատականով՝ Վրաստանում ամենաօբյեկտիվն է, մենք երկխոսությունը հնարավոր չենք համարում խորհրդարանի ներքո և դադարեցնում ենք մեր աշխատանքը այդ պատերից ներս», - նշել է Բաքրաձեն:

 

Միևնույն ժամանակ նա նշել է, որ ամեն բան կախված է հետագա իրադարձություններից և դա խորհրդարանի բոյկոտ չէ, այլ ժամանակավոր որոշում:

 

Փոքրամասնության բոլոր անդամները լքել են խորհրդարանը: