Սաակաշվիլին նոր իշխանություններին մեղադրում է ԶԼՄ-ների վրա ճնշում գործադրելու մեջ

20:20 • 07.11.12

Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին քննադատել է նոր իշխանություններին նախնին պաշտպանության նախարար Բաչո Ախալայայի, միացյալ շտաբի պետ գեներալ Գեորգի Քալանդաձեի և բրիգադի հրամանատար գեներալ Զուրաբ Շամաթավայի ձերբակալության համար, ինչպես նաև «Վրաստանի հանրային հեռարձակողի» ֆինանսական ստուգում սկսելու կապակցությամբ, հաղորդում է INTERFAX գործակալությունը:


«Այսօր մենք իմացանք, որ 2008թ. պատերազմի հերոսներից մեկը` գեներալ Քալանդաձեն մի շարք այլ անձանց հետ միասին ձերբակալվել է այնպիսի հանգամանքներում, որոնք հարիր չեն սպայի արժանապատվությանը և զինված ուժերի դերին մեր հասարակության մեջ»,- հայտարարել է այսօր Սաակաշվիլին:

 

Նրա խոսքով, անթույլատրելի է նաև միջամտությունը ազատ ԶԼՄ-ների գործունեությանը: