Մեքսիկայի և Գվատեմալայի սահմանին 7,5 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել

21:53 • 07.11.12

Այսօր 7,5 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել Գվատեմայալի խաղաղօվկիանոսյան ափին` հաղորդում է INTERFAX գործակալությունը` հղում կատարելով ԱՄՆ երկրաբանական ծառայությանը:
 


Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է գվատեմալական Չամպերիկո քաղաքից 45 կմ հարավ արևմուտք, և Մեքսիկայի Սուչյատե մարզկենտրոնից 63 կմ հարավ:
 


Ստորգետնյա ցնցումները գրանցվել են 33 կմ խորության վրա:
 


Միևնույն ժամանակ, Խաղաղօվկիանոսյան ցունամիների նախազգուշացման կենտրոնը այդ ուժգին երկրաշարժի հետևանքով ցունամիի առաջացման վերաբերյալ նախազգուշացում չի տարածել: Գվատեմալայի ուղղությամբ ընթացող «մեծ ալիքի» առաջացման վերաբերյալ վտանգի նախազգուշացում չկա:
 


Տեղեկություններ չկան նաև ավերածությունների և տուժածների վերաբերյալ: