Հուզված սպասում էի՝ տեսնեմ հաջորդ նախագահն ով է լինելու. Քիմ Քարդաշյանը շնորհավորել է Օբամային

16:33 • 07.11.12

Ամերիկահայ մոդել, իրապատում շոուների աստղ Քիմ Քարդաշյանը շնորհավորել է ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Բարաք Օբամային՝ սոցիալական կայքերի միջոցով: Facebook-ի իր էջում Քարդաշյանը գրել է, որ նոր է վայրէջք կատարել (Լոնդոնից – Tert.am), հուզված է և շնորհավորում է:


«Հենց նոր վայրէջք կատարեցի: Հուզված սպասում էի տեսնեմ հաջորդ նախագահն ով է լինելու: Լավ լուր լսեցի: Շնորհավորանքներս նախագահ Օբամա», - մասնավորապես գրել է նա:


Քիմն ու նրա քույրերն ընտրություններին մասնակցել էին նախապես, քանի որ հենց նախագահի ընտրության օրը Մեծ Բրիտանիայում ներկայացնում էին հագուստի և պարագաների իրենց նոր հավաքածուն:

 

Մինչ այդ, Քարդաշյանները մասնակցում էին Օբամային սատարող ընթրիքներին: Չնայած Քիմը բացառություն չէ Հոլիվուդի աստղերի շարքում, ովքեր սատարում էին Օբամային, այժմ նա անհամեմատ զուսպ է և պաշտոնական: 2008-ի ընտրությունների ժամանակ Քիմը Twitter-ում տարածել էր լուսանկար, որում իր կրած շապիկին գրված էր. «Օբաման մերոնքական տղա է»:

 

Ընտրվելուց հետո Օբաման պետք է արգելեր իր դեռահաս աղջիկներին դիտել Քարդաշյանների սկանդալային շոուն: