Congratulations@BarackObama. Մեդվեդևը «թվիթով» է շնորհավորել Օբամային
Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևն ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային վերընտրվելու կապակցությամբ շնորհավորել է նաև Twitter ցանցի իր միկրոբլոգում։
«Congratulations»,- գրել է Մեդվեդևը՝ դա հասցեագրելով օգտատիրոջը։
Լաոսում գտնվող Մեդվեդևը լրագրողների հետ զրույցում նաև հայտարարել էր, թե Օբաման հասկանալի և կանխատեսելի գործընկեր է և ավելացրել, որ Սպիտակ տան համար նա «հաջող նախագահ է»։
Անդրադառնալով Միթ Ռոմնիի պարտությանը՝ ՌԴ վարչապետը հայտարարել էր. «Ես ուրախ եմ, որ աշխարհի ամենամեծ և ազդեցիկ այս երկրի նախագահն այն մարդը չէ, ով Ռուսաստանին թիվ մեկ թշնամի է համարում»։
Բացի այդ, Մեդվեդևը նշել է, թե անկախ հանգամանքից՝ Ամերիկան իրենց դուր գալիս, թե չէ, «դոլարի ինքնազգացողությունից» է կախված ռուսական ամեն ընտանիք։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ևս Օբամային շնորհավորական ուղերձ է հղել։










