Շփման գծում ԵԱՀԿ հերթական մշտադիտարկումն անցել է առանց միջադեպերի
ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մանդատի համաձայն` Հայաստանի ու Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում` Տավուշի մարզի Մովսես գյուղի ուղղությամբ, այսօր հերթական մշտադիտարկումն է իրականացվել։
Այն անցել է առանց միջադեպերի։
Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական Trend գործակալությունը, նման տեղեկություն է տարածել Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
Հայկական կողմից մշտադիտարկմանը մասնակցել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Ուիլյամ Փրայորը և Խրիստո Խրիստովը։
Ադրբեջանական կողմից մշտադիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի գրասենյակի համակարգող Փիթեր Քին և գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնական Իրժի Աբերլեն:










