Պուերտո Ռիկոն քվեարկել է ԱՄՆ 51-րդ նահանգ դառնալու օգտին

21:03 • 07.11.12

Պուերտո Ռիկոյի բնակիչները որոշել են փոխել քաղաքական կարգավիճակը՝ դառնալով ԱՄՆ 51-րդ նահանգ: Այսպիսին է հանրաքվեի արդյունքը, որի արդյունքները հայտնի են դարձելնոյեմբերի 7-ին, հաղորդում է Associated Press-ը:

 

Ներկայում Պուերտո Ռիկոն ԱՄՆ ինքնավար տարածքի կարգավիճակ ունի: Հանրաքվեի միջոցով, որը անցկացվել է երկու փուլով, բնակիչները սկզբում քվեարկել են կղզիախմբի քաղաքական կարգավիճակի փոփոխման օգտին: Դրան կողմ են քվերարկել ընտրողների 25%-ը: Երկրորդ փուլով պուերտոռիկացիները ընտրել են նոր քաղաքական կառուցվածք:


Պուերտո Ռիկոյի 51-րդ ԱՄՆ նահանգ դառնալուն կողմ է քվեարկել ընտրողների 61%-ը, իսկ 33%-ը կողմ է հանդես եկել կղզիախմբին ԱՄՆ դաշնության կազմում սուվերեն պետության կարգավիճակ տալուն: Միայն 5%-ն է կողմ եղել տարածքի լիակատար անկախ կարգավիճակին:


Ինչպես նշում է BBC News-ը, Պուերտո-Ռիկոյի վերջնականապես ԱՄՆ կազմում լինելու համար անհրաժեշտ է Կոնգրեսի որոշումը:


Պուերտո Ռիկոն միացել է ԱՄՆ-ին 1898թ.: 1947թ. սկսած կզղիախմբի բնակիչները իրենք են ընտրում նահանգապետ, իսկ 1952թ. տարածքը կոչվում է « ազատ ասոցացված պետություն»:


Միևնույն ժամանակ Սպիտակ տունը ակտիվ մասնակցություն ունի տարածքի կառավարմանը:


Պուերտորիկացիները ամերիկյան անձնագրեր ունեն: Եթե տարածքը ԱՄՆ նահանգի կարգավիճակ ստանա, ապա բնակիչները ամերիկյան բոլոր ընտրություններին մասնակցելու իրավունք կստանան:


Միևնույն ժամանակ նրանք ստիպված կլինեն վճարել դաշնային հարկերը, որոնցից նրանք ներկայում ազատված են: