Պուտինը հաստատել է Օբամային 2013թ. Ռուսաստան այցելելու հրավերը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Բարաք Օբամային ԱՄՆ նախագահի պաշտոնում վերընտրվելու առթիվ և հաստատել է 2013թ. նրան Ռուսաստան այցով գալու հրավերը, հաղորդում է ИТАР-ТАСС գործակալությունը` հղում կատարելով Կրեմլի մամուլի ծառայությանը:
ՌԴ ղեկավարը իր ուղերձով բարձր գնահատական է տվել Դեմոկրատական կուսակցության թեկնածուի մեծ առավելությամբ տարած հաղթանակին, հաշվի առնելով երկրում անցած լարված նախընտրական արշավները:
Պուտինը հատուկ նշել է նախորդ տարիներին Ռուսաստանի և ԱՄՆ-ի ահարբերությունների զարգազման ոլորտում գրանցված արդյունքները և հույս հայտնել, որ հետագայում ևս կառուցողական համատեղ աշխատանք կլինի ինչպես երկկողմանի հարցերի օրակարգի մասով, այնպես էլ միջազգային և տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ:
Նա նաև հատուկ նշել է, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի պես երկրների հարաբերությունները առանցքային նշանակություն ունեն աշխարհում խաղաղության և կայունության ապահովման համար:










