Իրանի երկրաշարժի հետցնցումները կրկին զգացվել են նաև Հայաստանում
ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ծառայությունը տեղեկացնում է, որ այսօր տեղական ժամանակով 20.21-ին ՍՊԾ-ի սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 4.4 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Իրանի տարածքում` Ահար քաղաքից 26 կմ դեպի հյուսիս-արևմուտք, տեղեկացնում է ԱԻՆ կայքը:
Ըստ նախնական տեղեկատվության` երկրաշարժը զգացվել է ՀՀ մի շարք բնակավայրերում, մասնավորապես` Քաջարանում և Կապանում 2-3 բալ:
Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա: Ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 6 բալ:
Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են` հյուսիսային լայնություն 38.51˚ և արևմտյան երկայնություն 46.77˚:
Հիշեցնենք, որ այսօր տեղական ժամանակով 10.26-ին Իրանի Ահար քաղաքից 28 կմ դեպի հյուսիս-արևմուտք գրանցվել էր ևս մեկ երկրաշարժ 5.7 մագնիտուդով։
Երկրաշարժը զգացվել էր քաղաք Քաջարանում և Կապանում 3-4 բալ, Գորիսում` 3 բալ, Ջերմուկում և Արարատում 2-3 բալ ուժգնությումբ:










