Ռուսաստանը Ղազախստանի հետ միասնական ՀՕՊ համակարգի համաձայնագիր է պատրաստում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հաստատել է Ղազախստանի հետ շրջանային միասնական ՀՕՊ համակարգ ստեղծելու` կառավարության առաջարկը, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:
Ղազախական կողմի հետ բանակցություններ վարելը հանձնարարված է Ռուսաստանի Պաշտպանության և արտաքին գործերի նախարարություններին:
Համաձայնության ձեռքբերելուց հետո համապատասխան երկկողմ համաձայնագիր կստորագրվի:










