Սևան-Երևան ճանապարհին «Ֆոլկսվագենը» գլորվել է ձորը, վարորդը զոհվել է

17:54 • 07.11.12

Այսօր, ժամը 17.03-ին ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան մայրուղում «Ֆոլկսվագեն գոլֆ» մակնիշի 20 TV 146 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլորվել ձորը:

 

Ըստ ԱԻՆ կայքի, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ ավտոմեքենայի վարորդը տեղում զոհվել է: