Եղանակը Հայաստանում առաջիկա 5 օրերին

18:23 • 07.11.12

Նոյեմբերի 8-ին, 9-ի գիշերը հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 9-ի երեկոյան ժամերին արևմտյան շրջաններում, իսկ 10-12-ին՝ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում մառախուղ: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ կայքը:


Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 9-12-ին ցերեկը կնվազի 8-10 աստիճանով:


Քամին կլինի հարավ-արևմտյան՝ 2-7 մ/վրկ արագությամբ: Իսկ նոյեմբերի 10-12-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ մինչև 18-23մ/վրկ:
 

Երևանում նոյեմբերի 8-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 10-12-ին սպասվում է անձրև, հնարավոր է քամու ուժգնացում՝ մինչև 15-20մ/վրկ: