Իտալիայի ազգային ավիափոխադրող Alitalia-ն գալիս է Հայաստան
Եվրոպայի խոշորագույն ավիաընկերություններից մեկը`իտալական Alitalia-ն սկսում է կանոնավոր չվերթեր իրականացնել դեպի Հայաստան: Այս մասին տեղեկանում ենք «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության տարածած հաղորդագրությունից։
«Զվարթնոց» օդանավակայանի օպերատոր ընկերությունից հայտնում են, որ վաղը իտալական ընկերությունը հանդես կգա մամուլի ասուլիսով, որին կմասնակցեն ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանը, ավիաընկերության և օդանավակայանի ղեկավարությունը:
Նշենք, որ Alitalia-ն Իտալիայի ազգային ավիափոխադրողն է և նաև իտալական շուկայում խոշորագույնն է, իսկ աշխարհի խոշորագույն ավիափոխադրողների շարքում 19-րդն է։










