Ես պիտի ապրեմ ու մեռնեմ Սիրիայում. Բաշար ալ-Ասադի բացառիկ հարցազրույցը Russia Today-ին
Russia Today հեռուստաալիքը բացառիկ հարցազրույց է ներկայացրել Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հետ, որը մեջբերում են աշխարհի առաջատար լրատվամիջոցներն ու գործակալությունները՝ Jerusalem Post-ից մինչև Reuters:
Տարածված կարճ լուրերում ասվում է, որ ալ-Ասադը խոստանում է մնալ Սիրիայում:
Արաբերեն հարցազրույցում մասնավորապես կարդում ենք. «Ես խամաճիկ չեմ, ինձ Արևմուտքը չի ստեղծել, որպեսզի Արևմուտք կամ որևէ այլ երկիր գնամ: Ես սիրիացի եմ, ես պիտի ապրեմ ու մեռնեմ Սիրիայում»:
Խոսելով Արևմուտքի հնարավոր հարձակման մասին՝ Սիրիայի նախագահն ասել է. «Ըստ իս՝ Սիրիա Արևմուտքի ներխուժումը, եթե նման բան պատահի, շատ ավելին կարժենա, քան ամբողջ աշխարհը կարող է տանել: Դա դոմինոյի էֆեկտ կունենա, որը կազդի աշխարհի վրա՝ Ատլանտյան օվկիանոսից մինչև Խաղաղ օվկիանոս»:
«Ես չեմ կարծում, թե Արևմուտքն այդ ուղղությամբ է շարժվում, սակայն եթե նման բան կա, ոչ ոք չի կարող կանխագուշակել, թե դրանից հետո ինչ կլինի», - շեշտել է ալ -Ասադը:










