Ասանժն Օբամային «գառան դիմակով գայլ» է անվանել
Սկանդալային WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժին չի ոգևորել Բարաք Օբամայի՝ ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում վերընտրվելու փաստը, հայտնում է Взгляд-ը՝ հղում անելով Agence France Presse-ին։
«Օբաման լավ մարդ է թվում, և խնդիրն էլ հենց դրանում է։ Գայլի դիմակով գառն ավելի լավ է, քան հակառակը՝ գառան դիմակով գայլը»,-ասել է Ասանժը։
41-ամյա շվեդը նաև ընդգծել է, որ WikiLeaks-ի նկատմամբ հարձակումների նոր ալիք է ակնկալում Միացյալ Նահանգների իշխանությունների կողմից։
«Կայքի դեմ ուղղված ակտիվությունը սկսվել է հենց Օբամայի պաշտոնավարման ընթացքում»,-հավելել է նա։
Ներակայում Ասանժը գտնվում է Լոնդոնում՝ Էկվադորի դեսպանատանը ՝ փորձելով խուսափել Շվեդիա արտահանձնումից, որտեղ նրա դեմ սեռական ոտնձգությունների մեղադրանք է առաջադրվել։
Ասանժը մտավախություն ունի, որ Շվեդիայի իշխանություններն իրեն կհանձնեն ԱՄՆ-ին, որտեղ նրան կարող են մահապատժի ենթարկել՝ ավելի վաղ այդ երկրի մասին հրապարակած գաղտնի նյութերի պատճառով։










