Մեծ Բրիտանիայի վարչապետ Քեմերոնը կոչ է անում գեյերին չհավասարեցնել պեդոֆիլներին
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը մտավախություն ունի, որ գեյերի դեմ «կախարդների հետապնդում» կսկսվի`պայմանավորված երկրում մեծ սկանդալներ առաջացրած մի շարք համասեռական պահպանողական քաղաքական գործիչների` երեխաների նկատմամբ իրականացրած սեռական բռնությունների մեղադրանքների հետաքննությամբ, հաղորդում է BBC-ն:
Վարչապետի խոսքերը հնչել են հեռուստահաղորդումներից մեկի ժամանակ, երբ իրեն անմիջապես ուղիղ եթերում հանձնել են քաղաքական գործիչների ցանկը, որոնք կարող են ներգրավված լինել մանկապղծության աղմկահարույց գործում:
Դրան հաջորդած կառավարության ղեկավարի մամուլի ծառայության հայտարարության մեջ ասվում է, որ Քեմերոնը դեմ է հանդես գալիս հանացանցում տարածված այն լուրերին, որոնցում համասեռամոլությունը հավասարեցվում է պեդոֆիլիայի հետ, ինչպես նաև կոչ է անում չնսեմացնել ազդեցիկ մարդկանց հեղինակությունը:










