Ավանում 80-ամյա տղամարդու դին հայտնաբերել են իր բնակարանում

10:15 • 08.11.12

Արտակարգ իրավիճակների նախարարություն նոյեմբերի 7-ին՝ ժամը 14.51-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Ավան վարչական շրջանի Սայաթ-Նովա թաղամասի թիվ 8 շենքի 14-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսի զան¬գե¬րին, և դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները, ոստիկանների ներկայությամբ, բացել են բնակարանի դուռը և սանհանգու¬յցում հայտնաբերել 1932 թ. ծնված Գևորգ Սարգսյանի դին: