Դաղստանում պայթեցրել են հատուկ ջոկատայինների մեքենան, կա զոհ և վիրավորներ

20:31 • 08.11.12

Դաղստանում հերթական հարձակումն է իրականացվել ՌԴ իրավապահ մարմինների աշխատակիցների վրա, որի հետևանքով զոհվել է մեկ ոստիկան, ևս 7-ը վիրավորվել է, հաղորդում է РБК-ն` հղում կատարելով հանրապետության ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությանը:


Ըստ Դաղստանի ՆԳՆ-ի, միջադեպը տեղի է ունեցել 15:20, Կարաբուդախքենդի շրջանի Գուրբուկի գյուղի մոտ: Ոստիկանական հատուկ ջոկատայինների երկու մեքենաների ճանապարհին գործել է պայթուցիկ սարքը:


«Նախնական տվյալներով, պայթուցիկ սարքը գործարկվել է երբ պարեկային УАЗа ավտոմեքենան անցնում էր ճանապարհով: Դրանից հետո անհայտ անձիք անտառից գնդակոծել են մեքենան: Պայթյունի և փոխհրաձգության արդյունքում զոհվել է պարեկային մեքենայի վարորդը, ևս 7 ոստիկան վիրավորվել են», - ասել է մամուլի ծառայությունից:


Իրավապահները պատասխան կրակ են բացել: Հաղորդվում է, որ երկու հատուկ ջոկատային թեթև կոնտուզիա են ստացել, իսկ 5-ը` շոշափողական վերքեր:


ՆԳՆ-ում նաև նշել են, որ ահաբեկչական հարձակումը կազմակերպած անձիք կարողացել են թաքնվել, սակայն միջոցներ են ձեռնարկվում նրանց որոնելու ուղղությամբ:


Միջադեպի տարածքը արգելափակված է ՌԴ իրավապահ ուժերի կողմից, կազմակերպված է թաքնվածներին բռնելու նպատակով.տարածքի սանրում: