Հունաստանի խորհրդարանը հաստատել է խնայողական քաղաքականության վերաբերյալ օրինագիծը
Հունաստանի խորհրդարանն այսօր հաստատել է կառավարության ներկայացրած խնայողության քաղաքականության վերաբերյալ օրինագիծը.տեղեկացնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ գործակալությունը։
Օրինագծի ընդունման համար անհրաժեշտ է եղել 151 ձայն, սակայն կողմ է արտահայտվել 153 պատգամավոր։ Օրինագծին դեմ է քվեարկել 128 խորհրդարանական, 28-ը ձեռնպահ են մնացել, իսկ մեկը չի մասնակցել քվեարկությանը։
Այսպիսով՝ Հունաստանի իշխանությունը կարևոր քայլ է արել Եվրոպական Միությունից, Եվրոպական Կենտրոնական բանկից, Արժույթի միջազգային հիմնադրամից ևս 31.5 մլրդ եվրո վարկ ստանալու ճանապարհին, ինչը Հունաստանին կփրկի սննկացուցումից։
Հիշեցնենք, որ խնայողության քաղաքականության դեմ հազարավոր հույներ բազմաթիվ բողոքի ակցիաներ էին կազմակերպել։ Երեկ տեղի ունեցած զանգվածային ակցիայի պատճառով խորհրդարանը ստիպված էր եղել հետաձգել քվեարկությունը։
Հավաքվածները մոլոտովյան կոկտեյլներ են նետել խորհրդարանի մոտ, ոստիկանությունը ուժ է կիրառել տասնյակ հազարավոր ցուցարարների դեմ՝ հիմնականում ջրի շիթերի միջոցով:
Սալոնիկում 48-ժամյա ընդհանուր գործադուլը է ընթացել. փակ են եղել դպրոցները, բանկերը, պետական մարմինները, չի գործել հիմնական հասարակական տրանսպորտը:










