Ինտերպոլը առաջին անգամ կին է գլխավորել
Միջազգային քրեական ոստիկանության կազմակերպության (Ինտերպոլ) նոր նախագահ է ընտրվել ֆրանսուհի Միրեյ Բալեստրազզին, այսօր հաղորդել է կազմակերպության մամուլի ծառայությունը, հաղորդում է INTERFAX գործակալությունը:
«Ֆրանսիայի քաղաքացի Միրեյ Բալեստրազզին դարձել է առաջին կինը, ով ընտրվել է Ինտերպոլի նախագահ», - ասվում է կազմակերպության Twitter-ի պաշտոնական միկրոբլոգում:
Մինչ այս 58-ամյա Բալեստրազզին Ինտերպոլի Եվրոպայի գործադիր կոմիտեի փոխնախագահի պաշտոնն էր զբաղեցնում:
Ֆրանսիայի ներքին գործերի նախարարի խոսքով, «նա այն կանանցից է, որոնք ֆրանսիայի ոստիկանության պարծանքն են հանդիսանում»:










