Իտալիայի ոստիկանությունը մաքսանենգների խոշոր ցանց է բացահայտել
Իտալիայի ոստիկանությունը հարյուրավոր հետախուզություններ է անցկացրել խանութներում, գրավատներում և բնակելի հատվածներում, հաղորդում է BBC-ն:
Իտալական իրավապահների գործողությունը վերջնափուլն էր մաքսանենգական խոշոր խմբավորման գործունեության հետաքննման գործում, որոնք մեղադրվում են թանկարժեք մետաղների` Շվեյցարիա անօրինական վաճառքի մեջ:
Խուզարկությունների ընթացքում առգրավվել են թանկարժեք իրեր, որոնք ավելի քան 200 մլն ԱՄՆ դոլար են գնահատվում:
Արեցո քաղաքում, որը հաճախ նաև անվանում են «Իտալիայի ոսկյա մայրաքաղաք», ոստիկանությունը դուրս է եկել ավելի քան 100 կասկածյալների հետքի վրա, որոնք մասնակից են մաքսանենգության գործին:
BBC-ն նշում է, որ տնտեսական խորը ճգնաժամի մեջ գտնվող Իտալիայում թանկարժեք մետաղների անօրինական վաճառքը մեծ տարածում է ստացել:










