Պայթյուն Մոսկվայի գիշերային ակումբներից մեկի մոտ. 4 վիրավոր

10:20 • 08.11.12

Մոսկվայի գիշերային ակումբներից մեկի մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժածների թիվը հասել է 4-ի, հայտնում է ИТАР-ТАСС-ը։ 


Քաղաքային ոստիկանության մամուլի ծառայությունից հաղորդում են, որ «անհայտ անձը նռնակ է նետել բուքմեյքերական գրասենյակի ուղղությամբ, որն ակումբի հետ գտնվում է միևնույն շենքում»։

 

Միջադեպը տեղի է ունեցել այսօր՝ Մոսկվայի ժամանակով ժամը 02։00-ին, Սոֆիա Կովալևսկու փողոցում գտնվող գիշերային ակումբի մոտ։ Ըստ նախնական տվյալների՝ նռնակը գցել է մի հարբած տղամարդ, ում ներս չեն թողել։ Նա թաքնվել է դեպքի վայրից։


«Պայթյունի հետևանքով անմիջապես հոսպիտալացվել է 3 մարդ, այնուհետև՝ ևս մեկը։ Տուժածների թվում են բուքմեյքերական գրասենյակի աշխատակիցն ու այդ հաստատության այցելուները»,- նշել են ոստիկանությունում։


Ավելի վաղ իրավապահ մարմինները հաղորդում էին, որ տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, նա անգիտակից վիճակում է։ Վիրավորների թվում կա նաև մի աղջիկ։


Ըստ աղբյուրի տվյալների՝ ոստիկանությունը վերցրել է տեսախցիկների ձայնագրությունները, որոնցով հույս ունի պարզել հանցագործի ինքնությունը։