Մյասնիկյան պողոտայում ավտովթարից զոհվել է երկու հոգի (տարբերակ 2)
Այսօր ժամը 17։24-ին ԱԻ նախարարությունն ահազանգ է ստացել, որ Երևանի Մյասնիկյան փողոցում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ կայքը։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման կենտրոնի ԱԻ արձագանքման խումբը։
23.33
Տեղում պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «Ֆոլկսվագեն գոլֆ» մակնիշի 03 ՏՏ 802 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել էլ. սյանը: Մինչ հրշեջ-փրկարարների դեպքի վայր հասնելը՝ 54-ամյա Վահան Նադալյանը (վարորդ) տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որտեղ ժամը 19.35-ին մահացել է, իսկ ուղևորը (անձը չպարզված)՝ տեղում զոհվել է: Հրշեջ-փրկարարները դին դուրս են բերել ավտոմեքենայից:










