Մերձմոսկովյան Պավլով Պոսադում փորձել են կենդանի այրել 6-ամյա աղջկան
Մոսկվայի շրջանի Պավրով Պոսադ քաղաքում տղամարդը փորձել է այրել 6-ամյա աղջնակի՝ նախապես նրա վրա սպիրտ լցնելով, հաղորդում է Интерфакс գործակալությունը:
Չարագործը փորձել է թաքնվել հանցանքի վայրից, սակայն դա նրան չի հաջողվել: Աղջիկը հոսպիտալացվել է բազմաթիվ այրվածքներով:
«Պավրով Պոսադ քաղաքում տղամարդը հարձակվել է 6-ամյա աղջկա վրա, հարվածել նրա գլխին, ինչից հետո աղջկա վրա սպիրտ լցրել և վառել», -գործակալությանը պատմել է մարզային քննչական վարչության պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Գումեննայան: - Հանցագործը ձերբակալվել է ոստիկանության աշխատակցի կողմից:










