Պերմի մարզում հրդեհի արդյունքում 7 մարդ է մահացել, այդ թվում՝ 3 երեխա
Ռուսաստանի Պերմի մարզի Սարս գյուղում բնակելի շենքերից մեկում հրդեհի արդյունքում յոթ մարդ է մահացել, հայտնում է BBC-ն՝ վկայակոչելով ԱԻՆ տարածաշրջանային վարչությանը։
Դեպքի վայր ժամանելով՝ փրկարարները հայտնաբերել են, որ այրվում է բազմաբնակարան բնակելի շենքի տանիքը։
Շենքի ներսում հայտնաբերվել են յոթ մահացածների մարմիններ, որոնցից երեքը երեխաներ են եղել, ասվում է գերատեսչության հաղորդագրությունում։
Փրկարարները այրվող շենքից տարհանել են 40 մարդ։ Հրդեհի տարածքը, ըստ որոշ տվյալների, կազմել է 450 քմ։










