«Ռուս Բրեյվիկը» ցույց է տվել, թե ինչպես է 5 մարդու սպանել (տեսանյութ)

09:17 • 08.11.12

Գիշերը քննիչները «ռուս Բրեյվիկ» Դմիտրի Վինոգրադովին, ով կասկածվում է 5 մարդու սպանության մեջ բերել են սպանության վայր՝ հետաքննական փորձաքննություն անցկացնելու նպատակով. տեղեկացնում է Lifenews.ru-ն։

Վինոգարդովը մանրամասն պատմել և ցույց է տվել, թե ինչպես է կրակել իր գործընկերներին։
 

Երեկ առավոտյան կասկածյալը գրասենյակ է մտել մեծ, սպորտային պայուսակով, որի մեջ երկու տեսակի զենք է եղել։ Նա մտել է զուգարան, հանդերձավորվել, ապա դուրս եկել՝ սպանելու մտադրությամբ։ Մտնելով սենյակ, որտեղ ընկերության աշխատակիցներն են եղել, նա կրակել է իր յուրաքանչյուր զոհի գլխին։


Որպես ապացույց ծառայելու են նաև գրասենյակի անվտանգության տեսախցիկների ձայնագրությունները։