ԱՄՆ նոր Սենատում ռեկորդային թվով կանայք կլինեն

13:46 • 08.11.12

ԱՄՆ-ում նոյեմբերի 6-ին կայացած ընտրությունների արդյունքներով ռեկորդային թվով կանայք են հայտնվել Կոնգրեսում, հայտնում է Лента-ն։  Այսպիսով՝ 2013թ.-ի հունվարից՝ Սենատում յուրաքանչյուր 5-րդը կին կլինի. ընտրվել է 20 կին։
 

Գործող 6 կին սենատորները վերընտրվել են։ Չորս նահանգներում՝ Կալիֆոռնիա, Վաշինգտոն,  Նյու Հեմփշիր, Մեն, ընտրված երկուական սենատորներն էլ կանայք են։


2012թ.-ին Սենատում կանայք զբաղեցրել են 100 տեղերից 17-ը։


Ի դեպ, Սենատում ընտրված կանանցից մեկը լեսբուհի է և չի թաքցնում իր սեռական կողմնորոշումը։