Չինաստանի առաջիկա 10 տարիների ղեկավար է ընտրվել Սի Ցզինպինը
Չինաստանի նախագահ Հու Ձինթաոյի պաշտոնն, ով արդեն 10 տարի երկրի ղեկին է, կգրավի նրա տեղակալ Սի Ցզինպինը:
Սերնդափոխությունը, ինչպես Չինաստանի Կոմունիստական կուսակցության 18-րդ համագումարը, չինացիները անվանում են աշնան հիմնական քաղաքական իրադարձություն: Սի Ցզինպինը Չինաստանում համարվում է կաշառակերության դեմ պայքարի անկոտրուն մարտիկ և մարդ, ով բավական հանգիստ է վերաբերվում բարեփոխումներին, լինեն դրանք քաղաքական թե տնտեսական, հաղորդում է Vesti.ru-ն:
Սի Ցզինպինը Չինաստանը կղեկավարի առաջիկա 10 տարիների ընթացքում: Նա Չինաստանի ղեկավարների 5-րդ սերնդի ներկայացուցիչն է: Իսկ անունը կարելի է թարգմանել որպես «խաղաղությունը մոտեցնող» կամ «խաղաղարար»:
Օտարերկրյա առաջնորդները Սիին ներկայացնում են որպես բաց և պրագմատիկ մարդ: Նրա կարիերայում գրեթե չեն եղել բաց հակամարտություններն և առճակատումները:
Քաղաքական գործիչը երկրորդ ամուսնությամբ ամուսնացած է երգչուհի Պեն Լիյուանյի հետ: Երկար ժամանակ նա ավելի հայտնի էր Չինաստանի լայն հասարակությանը, քան իր քաղաքական գործիչ ամուսինը: Նրանց դուստրը սովորում է Հարվարդի համալսարանում:










