Սիբիրախտ է հայտնաբերվել նաև Արմավիրում
ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն այսօր սիբիրախտի դեպք է հայտնաբերել նաև Արմավիրի մարզում: Այս մասին Tert.am-ին հայտնեց ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մամուլի քարտուղար Բաբկեն Պիպոյանը:
Նա նշեց, որ այնտեղ ևս կատարվում են նույն աշխատանքները, ինչ Վարդենիսում և Տավուշում. տեսուչները հետևում են մսեղիքի շարժին և զուգահեռաբար իրականացնում կենդանիների վերահաշվարկ ու ռեվակցինացիայի աշխատանքներ:
Հիշեցնենք, որ Հայաստանում սիբիրախտի հայտնաբերումից հետո եղել է անասունի անկման ևս չորս-հինգ դեպք՝ Վարդենիսի շրջանի Ծովակ և Վանեվան գյուղերում, մեկն էլ՝ Տավուշում:










