«Զենիթի» հարձակվող Հալկի քրոջ առևանգումը կազմակերպել է նրա գործատուն
«Զենիթի» հարձակվող Հալկի քրոջ առևանգումը կազմակերպել է Էլիո Պերեյրան, ով հանդիսանում է այն ռեստորանի սեփականատերը, որում աշխատում էր տուժածը, հայտնում է Globo Esporte-ն։
Ներկայումս Կամպինա-Գրանդի ոստիկանությունը շարունակում է այս գործի հետաքննությունը։ Սկզբում Պերեյրան գործով անցնում էր որպես ականատես։
Հանցագործները ծրագրել էին պատանդ պահել Հալկի քրոջն այնքան ժամանակ, մինչև չստանան 115.000 եվրո փրկագին։ 22-ամյա աղջկա առևանգման համար նրանք նույնիսկ հատուկ առանձնատուն էին վարձել։
Հիշեցնենք` երեքշաբթի Հալկի քույլը ազատ էր արձակվել։










