Արմավիրում 45-ամյա տղամարդը ինքնահրկիզվել է

16:22 • 08.11.12

Այսօր, ժամը 15.16-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղում:


Ինչպես տեղեկանում ենք ԱԻՆ կայքից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:


Տեղում պարզվել է, որ նույն գյուղի բնակիչ` 45-ամյա Հովհաննես Վարդանյանն իր տան բակում ինքնահրկիզվել է: Տուժածը տեղափոխվել է էջմիածին քաղաքի բժշկական կենտրոն: