Թբիլիսին մնացել է առանց ավտոբուսների

09:21 • 08.11.12

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի քաղաքային ավտոբուսների վարորդները գործադուլ են արել չորեքշաբթի՝ պահանջելով աշխատավարձի բարձրացում մի քանի անգամ՝ այժմյան 300-350 դոլար փոխարեն, հայտնում է Թբիլիսիում Взгляд-ի թղթակիցը։ Նրանք քաղաքապետարանից արագ արձագանք են պահանջում իրենց կարիքներին։


1 միլիոն 200 հազար բնակչությամբ քաղաքում վաղուց չկան տրոլեյբուսներ և տրամվայներ։ Հինգշաբթի գործադուլի պատճառով ծանրաբեռվածությամբ աշխատում են մետրոն և երթուղային տաքսիները։


Թբիլիսիի քաղաքացիները չեն թաքցնում իրենց վրդովմունքը։ «Ինչու՞ այս բոլոր գործադուլները տեղի չէին ունենում մինչև «Վրացական երազանքի» հաղթանակը։ Վախենո՞ւմ էին, որ նման ելույթների համար «Միասնական ազգային շարժումը» կձերբակալեր և կծեծեր»,- ասել է Взгляд-ին Թբիլիսիի մի բնակչուհի։


Հոկտեմբերի 1-ի խորհրդարանական ընտրություններից հետո Վրաստանում գործադուլ են անում Չիատուրայի հանքագործները, Փոթի նավահանգստի աշխատակիցները, իսկ փախստականները սկսել են ներխուժել դատարկ շինություններ։


Ավելի վաղ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին ստեղծել էր հատուկ ծառայություն՝ գործադուլների մասնակիցների պահանջները պարզելու համար։