Չինաստանում Կոմկուսի համագումարից առաջ 4 մարդ է ինքնահրկիզվել
Չինաստանի Կոմունիստական կուսակցության 18-րդ համագումարի նախօրեին առնվազն 4 մարդ է ինքնահրկիզվել՝ ի նշան չինական իշխանությունների՝ Տիբեթ մուտք գործելու դեմ բողոքի, տեղեկացնում է BBC-ն։
Երեք երիտասարդ վանական ինքնահրկիզվել է Սիչուան նահանգի Ամա շրջանում, որտեղ վերջին ամիսների ընթացքում տիբեթցիների ինքնահրկիզման բազմաթիվ դեպքեր են տեղի ունեցել։
15-ամյա պատանին տեղում մահացել է, իսկ երկուսը տեղափոխվել են հիվանդանոց։ Ավելի ուշ 23-ամյա մի կին ինքնահրկիզվել է Ցինհայ նահանգում և տեղում մահացել։
Միջադեպը տեղի է ունեցել Չինաստանում Կոմունիստական կուսակցության համագումարի նախօրեին, որի ընթացքում պետք է ընտրվեն կուսակցության ղեկավարներն ու ՉԺՀ կառավարության նոր կազմը։










