Ուկրաինայի ԿԸՀ-ն հաշվել է արձանագրությունների 100% - ը
Ուկրաինայի կառավարող Ռեգիոնների կուսակցությունը արձանագրությունների 100%-ի հաշվարկից հետո խորհրդարանական ընտրություններում համամասնական ցուցակով հավաքել է 30%, ընդդիմադիր «Բատկիվշինա» կուսակցությունը` 25,54%, երրորդ տեղում բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Վիտալի Կլիչկոյի գլխավորած՝ «ՈւԴԱՐ» կուսակցությունն է` 13,96%, հաղորդում է РИА Новости գործակալությունը` հղում կատարելով Ուկրաինայի ԿԸՀ-ի կայքին:
Կոմունիստական կուսակցությունը հավաքել է ձայների 13,18%-ը, իսկ «Ազատություն» կուսակցության ազգայնականները` 10,44%:
Խորհրդարանական ընտրություններին մասնակցած մյուս կուսակցությունները չեն հավաքել 5% ձայն, որը անհրաժեշտ շեմ է Գերագույն Ռադա անցնելու համար:
Ուկրաինայի ԿԸՀ-ն ընտրությունների վերջնական արդյունքները պետք է հաստատի մինչև նոյեմբերի 12-ը ներառյալ`ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների բնօրինակ արձանագրությունների հիման վրա:
Ուկրաինայի խորհրդարանական ընտրությունները անցել են հոկտեմբերի 28-ին:










