Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

14:15 • 08.11.12

Հանրապետության տարածքում նոյեմբերի 9-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, իսկ նոյեմբերի 9-ին երեկոյան ժամերին արևմտյան շրջաններում, 10-12-ին, 13-ի գիշերը շրջանների զգալի մասում, 13-ի ցերեկը արևելյան շրջաններում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում մառախուղ:


Ըստ Արտակարգ իրավիճակների նախարարության կայքի՝ քամին կլինի հարավ-արևմտյան 2-7 մ/վրկ, 10-12-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վրկ:


Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 9-12-ին հատկապես ցերեկը աստիճանաբար կնվազի` 6-8, արևելյան շրջաններում 12-14 աստիճանով:

Երևան քաղաքում նոյեմբերի 9-ին, 13-ի ցերեկը սպասվում է փոփոխական ամպամածություն, տեղումների հավանականությունը փոքր է, 10-12-ին, 13-ի գիշերը սպասվում է անձրև, հնարավոր է քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վրկ:

 

Երևան քաղաքի նոյեմբերի 9-ի բազմամյա կլիմայական տվյալներ
• Օդի առավելագույն ջերմաստիճան 20.90C (1950 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան -10.90C (1907 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան 7.80C