Արգենտինացիները բողոքի ակցիա են անցկացրել ընդդեմ նախագահի երրորդ անգամ ընտրվելու ցանկության

11:27 • 09.11.12

Արգենտինայում տասնյակ հազարավոր մարդիկ մասնակցել են բողոքի ակցիաների՝ ընդդեմ գործող նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Քիրշների և կառավարության նախաձեռնության, որը նախատեսում է փոփոխություններ կատարել Սահմանադրության մեջ և դրանով թույլ տալ նախագահին երրորդ անգամ վերընտրվել, տեղեկացնում է Lenta.ru-ն՝ հղում անելով «Ֆրանս պրես» գործակալությանը։

 

Ցուցարարները բողոքել են «Այո՛ ժողովրդավարությանը, ո՛չ վերընտրմանը», «Ո՛չ կոռուպցիային» «Ո՛չ անկայունությանը» կարգախոսներով։

 

Բուենոս Այրեսում նախագահական նստավայրի մոտ շուրջ 20.000 մարդ է հավաքվել։ Բողոքի ակցիաներ են անցկացվել նաև Արգենտինայի այլ քաղաքներում։

 

Քրիստինա Քիրշներն առաջին անգամ ընտրվել է 2007թ.-ին։ Վերընտրվել է 2011-ին, սակայն այն ուղեկցվել է  ընդդիմության զանգվածային բողոքի ակցիաներով։