Բաքվում փորձել են եվրոպական պատվիրակության համակարգիչներից տեղեկություններ գողանալ

08:17 • 09.11.12

Լուսանկարում՝  Նիլի Կրես


Բաքվում, որտեղ ՄԱԿ-ի հովանու ներքո անցնում է համացանցում տեղեկատվության ազատության հարցին նվիրված միջազգային համաժողով, փորձ է իրականացվել Եվրոպական հանձնաժողովի երկու ներկայացուցիչների համակարգիչներից տեղեկություններ կորզել, հաղորդում է BBC-ն:


Եվրոպական
հանձնաժողովի ներկայացուցիչ Ռայան Հիթը BBC-ի ադրբեջանական ծառայությանը հայտնել է, որ հինգշաբթի անհայտ անձինք ներխուժել են իր և իր գործընկերոջ համակարգիչներ, երբ իրենք հյուրանոցում են եղել:


«
Մենք դեռ չենք հայտնաբերել, թե ինչ տեղեկություններ են գողացվել, և, կարծես, այդ ներխուժման նպատակն ավելի շուտ հետախուզումն էր»,- ասել է Հիթը:


Ռայան
Հիթը հայտարարել է, որ իր համակարգիչը որևէ գաղտնի տեղեկություն չէր պարունակում, սակայն մյուս համակարգիչն էլեկտրոնային պաշտպանության միջոցներ էր պարունակում, և այդ պատճառով դրանից տվյալներ գողանալ չէին կարող:


«
Սակայն ես անհանգստացած եմ, որ ինչ-որ մեկը հնարավոր է համարում հետևել մարդկանց համաժողովի ընթացքում, որը նվիրված է ազատությանը և հրապարակայնությունը»,- հայտարարել է նա:


Եվրոպական հանձնաժողովի
անդամներին նաև խիստ վրդովվեցրել է այն հանգամանքը, որ իրենց, չնայած ամենաբարձր մակարդակով տրված խոստումներին, չեն թողել Բաքվի բանտ մտնել: 


Ռայան
Հիթը նաև հայտարարել է, որ հինգշաբթի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, պատվիրակության ղեկավար Նիլի Կրեսը փորձել է այցելել Բաքվի բանտ, սակայն նրան արգելել են դա, չնայած որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համաժողովի նախօրեին տեղի ունեցած հանդիպման ժամանակ խոստացել էր, որ Նիլի Կրեսը կկարողանա այցելել ազատազրկվածներին:


Հիթը նշել է, որ պատվիրակությունն սկսել էր բանտարկյալներին այցելելու խնդրանքներ հղել Բաքու մեկնելուց 3 շաբաթ առաջ:


«
Մենք երկար ժամանակ բյուրոկրատական շրջապտույտում էինք հայտնվել այդ հարցումների պատճառով, և այդ պատճառով հարցը բարձրացրեցինք նախագահի հետ հանդիպման ժամանակ: Նա պարտավորություն ստանձնեց, որ մեզ թույլ կտան հանդիպել ազատազրկվածներից ոմանց հետ, բայց գործնականում թույլ չտվեցին»,- ասել է նա։