Քենիացի մայրը նորածին երկվորյակներին անվանել է Բարաք Օբամա և Միթ Ռոմնի

10:35 • 09.11.12

Երիտասարդ քենիացի մայրիկ Միլիսենտ Օուրն ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների հաջորդ օրը զույգ տղաների է լույս աշխարհ բերել, և այդ կապակցությամբ նա իր բալիկներին կոչել է Բարաք Օբամա և Միթ Ռոմնի, հայտնում է Yahoo News-ը։

 

20-ամյա Օուրն ասել է, որ իր տղաները միշտ կհիշեցնեն Միացյալ Նահանգների նախագահական ընտրությունների մասին։
Հատկանշական է նաև, որ կինը ծննդաբերել է հենց Օբամայի նախնիների հայրենի գյուղի հիվանդանոցում։

 

Քենիացիները շատ են ուրախացել Օբամայի կամ, ինչպես իրենք են ասում, «մեր տղայի» հաղթանակով և լիահույս են, որ դրա արդյունքում ԱՄՆ-ի և Քենիայի միջև հարաբերությունները կամրապնդվեն։